Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի առաջին թիմի խաղին  

10:09, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի հերթական ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սլովակյան ակումբն այս շրջանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Դուբայում: «Ժիլինա»-ն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Աստանա»-ին: Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է խաղի երկրորդ կեսին:

Հաջորդ հանդիպումը «Ժիլինա»-ն կանցկացնի փետրվարի 1-ին:


© 2009 ARMENPRESS.am