«Արսենալ»-ի ռադիոհաղորդումը նվիրված է եղել Մխիթարյանին  

10:04, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել «զինագործների» համացանցային ռադիոհաղորդումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «The Arsenal Weekly Podcast» հաղորդման շրջանակում Մխիթարյանի մասին կարծիք է հայտնել նաև Գերմանիայի ազգային թիմի և «Արսենալ»-ի պաշտպան Պեր Մերտեզակերը, ով գովեստի խոսքեր է հնչեցրել հայ կիսապաշտպանի հասցեին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


© 2009 ARMENPRESS.am