Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ

16:43, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպում կունենա Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Հանդիպումը տեղի կունենա ժամը 19:30-ին, ՀՅԴ կենտրոնական գրասենյակում»,-  ասաց Վարդանյանը:

Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում կունենա ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am