Գերմանիայի կառավարությունը դատապարտել Է ավտոկոնցեռնների փորձերը մարդկանց եւ կենդանիների վրա

16:30, 29 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախարարների կաբինետը հանդես Է եկել երկրի ավտոկոնցեռնների խիստ քննադատությամբ՝ մարդկանց եւ կենդանիների վրա դրանց փորձերի պատճառով, որոնք, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կատարվել են պարզելու համար ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում Է դիզելային շարժիչների աշխատանքի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ փորձարկումները ոչ մի բանով չի կարելի արդարացնել»,- հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում նշել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Նրա խոսքով՝ նման փորձարկումների վերաբերյալ հաղորդումները «հարուցում են քննադատական շատ հարցեր, այդ թվում՝ ոչ միայն բարոյական բնույթի»:

Ինչպես հաղորդել Է Suddeutsche Zeitung թերթը, Գերմանիայի երեք խոշորագույն ավտոարտադրողների՝ Volkswagen-ի, BMW-ի եւ Daimler-ի կողմից ստեղծված հետազոտական ինստիտուտը մասնակցել Է մարդկանց վրա փորձերի ֆինանսավորմանը՝ պարզելու ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում Է դիզելային շարժիչների աշխատանիքի ժամանակ: Անցյալ շաբաթվա վերջին The New York Times թերթը հայտնել Էր, որ Volkswagen կոնցեռնի հանձնարարությամբ Գերմանիայում համանման փորձեր են կատարվել կապիկների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am