Մոսկվայում պայթյունի մասին անանուն զանգի պատճառով տարհանվել է երկու կայարան

15:57, 27 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Կիևյան և Կուրսկյան երկաթգծային կայարաններում հնարավոր պայթյունի վերաբերյալ անանուն զանգի հետևանքով տարհանվել է շուրջ 1000 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ներկայում համապատասխան մարմինները փորձում են ճշտել տեղեկատվության իսկությունը: Կայարանների շենքերում աշխատում են սակրավորները:

Հունվարին ևս նմանօրինակ զանգ էր ստացվել Մոսկվայում երեք կայարաններում պայթյունի վտանգի մասին, սակայն այդ ժամանակ տեղեկությունը չէր հաստատվել:


© 2009 ARMENPRESS.am