Ամստերդամի կենտրոնում հրաձգության հետևանքով մարդ է մահացել

11:55, 27 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում հրաձգության հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Տեղական պարբերականներից մեկի տվյալներով՝ ականատեսները պատմել են, որ կրակոցները հնչել են մանկական խաղահրապարակի մերձակա տարածքում: Կրակողը փախուստի է դիմել և թաքնվել:

Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել մեղավորին:


© 2009 ARMENPRESS.am