«Արցախ»-ը համալրվել է ուկրաինացի հարձակվողով

20:06, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Արցախ»-ը պայմանագիր է կնքել 22-ամյա ուկրաինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Բաբիյեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ֆուտբոլիստը մասնակցել է «Արցախ»-«Ալաշկերտ» ստուգողական հանդիպմանը, դարձել գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Բաբիյեն «Արցախ» է տեղափոխվել ուկրաինական «Դնեպր Չերկասի» ակումբից:

 


© 2009 ARMENPRESS.am