Facebook-ը պատմել Է միլիոնավոր կեղծ օգտահաշիվների արգելափակման մասին

12:23, 26 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ Է արգելափակում դրանց գրանցման փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեին ընկերության տված գրավոր ցուցմունքներում:

Այսպես, ցուցմունքներում պնդվում Է, որ ընկերությունը մշտապես կատարելագործում Է տեխնիկական համակարգերն անհավաստի հաշվառման գրանցումների բացահայտման եւ հեռացման եւ դրանց միջոցով այն նյութերի տարածման կրճատման համար, որոնք խախտում են Facebook-ի քաղաքականությունը:

Իր հերթին, ինչպես հետեւում Է Twitter ընկերության ցուցմունքներից, նրանք «շուրջ 450 հազար կասկածելի լոգիններ են ճանաչում եւ արգելափակում ամեն օր»: 2017 թվականի սեպտեմբերին մեր համակարգերը շաբաթական շուրջ չորս միլիոն օգտահաշիվներ են նույնականացրել եւ ստուգել»,- ասված Է ընկերության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am