Մխիթարյանը խնդիրներ է ունեցել Մոուրինյոյի հետ. Արթուր Պետրոսյան  

12:01, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է Մխիթարյանի և Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին:

«ՀենրիխÁ խնդիրներ է ունեցել Մոուրինյոյի հետ: «Արսենալ»-ում վիճակը կփոխվի: Մխիթարյանի վրա ճնշումներ չեն լինի պաշտպանական գործողություններ անելու համար: Լավ է, որ Հենրիխը հեռացավ: Դուր չէր գալիս, որ Մոուրինյոն նրան խաղալու հնարավորություն չէր տալիս: Սակայն այն իր ակումբն է, իր թիմը: Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Արսենալ»-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պետրոսյանը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


© 2009 ARMENPRESS.am