Մեմի նկատմամբ պատմության մեջ առաջին դատը հարյուր հազարավոր դոլարներ Է բերել խոժոռ կատվի տիրուհուն

16:27, 25 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Grumpy Cat («Բարկացկոտ կատու») մեմ-կատվի տիրուհին՝ Թաբաթա Բանդեսենը, դատարանով Grenade ամերիկյան ընկերությունից հարյուր հազարավոր դոլարներ Է շահել հեղինակային իրավունքների խախտման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Forbes-ը:

Grenade-ի ներկայացուցիչները Բանդեսենի հետ պարտավորագիր են կնքել Grumppuccino սուրճը գովազդելիս Grumpy Cat-ի կերպարն օգտագործելու համար: Տիրուհուն 150 հազար դոլար վճարելով՝ ընկերությունն սկսել Է կատվի պատկերն օգտագործել նաեւ այլ մթերքների համար, ինչպես նաեւ սկսել Է կենդանու պատկերով թեմատիկ մարզաշապիկներ թողարկել:

Grenade-ի իրավաբանների խոսքով՝ Բանդեսենը խախտել Է պարտավորագիրը. բրենդի մասին չի հիշատակել սոցիալական ցանցերում, դրանով իսկ ձախողելով Grumppuccino-ի վաճառքների գործարկումը, եւ կատվի հետ միասին հրաժարվել Է մասնակցել Grumpy Cat-ին նվիրված ֆիլմին: Այնուամենայնիվ, երդվյալ ատենակալները կնոջ կողմն են բռնել: Դատարանը ընկերությանը պարտավորեցրել Է կենդանու տիրուհուն վճարել 710 հազար դոլար:

Grumpy Cat մեմ-կատուն, որի իսկական անունը Թարդար Սոուս Է, ցանցում լայն ճանաչում Է ստացել 2012 թվականին: Այն ժամանակ արտասովոր խոժոռ կենդանու լուսանկարները հրապարակվել Էին Reddit-ում եւ գերել օգտատերերի սրտերը: Արդյունքում՝ Grumpy Cat-ը ավելի քան 8 մլն բաժանորդ Է հավաքել Facebook-ում եւ 2,4 միլիոն՝ Instagram-ում, ինչպես նաեւ իր տիրուհուն շուրջ 100 մլն դոլար Է բերել գովազդային պարտավորագրերի օգնությամբ:

A post shared by Grumpy Cat (@realgrumpycat) on


© 2009 ARMENPRESS.am