Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել է մեկ հայ

13:07, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am