Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են հնչել. կասկածյալը հայտնաբերվել է

12:08, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի բաժնում հունվարի 24-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյանի քաղաքային մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են հնչել:
 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 19.45-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գարեգին Դ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ` պատյանով և 11 փամփուշտով: 
Նա հայտնել է, որ ինքն է նշված ատրճանակից կրակոցներ արձակել` ատրճանակի սարքին լինելու հանգամանքը պարզելու համար: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am