Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից
11:58, 24 Հունվար, 2018«Արմեն Բորիսովիչին հիվանդանոցից դուրս են գրել հունվարի 23-ի երեկոյան: Արտիստի վիճակը բավարար Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր Մոսկվայի իր թատրոնից: Ավելի վաղ հաղորդվել Է, որ բժիշկները նրա մոտ նեւրալգիա Էին կասկածում, նրանք նաեւ չԷին բացառում, որ արտիստը կարող Էր ախտահարվել վիրուսով: Կատարվել Է բուժզննում, սրտագրություն, ռենտգեն եւ այլ ընթացակարգեր, Ջիգարխանյանի մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:
Հունվարի 21-ին բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել Էին սրտաբանության բաժանմունք, որտեղ նա կարդիոմոնիթորինգ Է անցել, քանի որ բժիշկներն անհանգստացած Էին վիրուսի պատճառով սրտի աշխատանքի բարդացումներից:
© 2009 ARMENPRESS.am