Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով

20:06, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում չի կարողանա Եվրոպա լիգայի խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Դեռևս հայտնի չէ, թե որ համարի ներքո Մխիթարյանը հանդես կգա Եվրոպա Լիգայում:

Հայտնի է, որ «Արսենալ»-ում Մխիթարյանը հանդես է գալու 7 համար ներքո:  

 


© 2009 ARMENPRESS.am