Բնության հատուկ պահպանվող տարածքների համար պետական բյուջեից 858 մլն դրամ է հատկացվելու

18:41, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականի պետական բյուջեից բնության հատուկ պահպանվող տարածքների համար  858 մլն դրամ է հատկացվելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։

«Կովկասի բնության հիմնադրամի և մի քանի այլ հիմնադրամների միջոցով ԲՀՊՏ-ներին հատկացվելու է 931 մլն դրամ։ Մենք ակնկալում ենք, որ ազգային պարկերում հողի վարձակալությունից և ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներից կունենանք լրացուցիչ մոտ 303 մլն դրամ»,- նշեց Աղասյանը։

Նրա խոսքով պահպանության աշխատանքները ավելի պատշաճ կազմակերպելու առումով դեռ խնդիրներ կան։


© 2009 ARMENPRESS.am