«Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով
17:36, 23 Հունվար, 2018Անցած շաբաթ Գիլդիայի անդամների կողմից միաձայն ընդունված հանձնարարականները կիրառելի են կինոնկարահանումների բոլոր մասնակիցների, եւ հատկապես պրոդյուսերների, դերակատարների եւ նկարահանման խմբի մասնակիցների նկատմամբ:
Դրանք ենթադրում են, որ նախքան թիմի հետ որեւիցե կինոժապավենի արտադրությունն սկսելը, բացատրական զրույց Է անցկացվելու սեռական ոտնձգությունների անթույլատրելիության շուրջ եւ այն մասին, թե ինչպես պետք Է վարվել, եթե նման դեպքեր տեղի ունենան: Նշվում Է, որ կինոնախագծի շրջանակներում պետք Է մի շարք հատուկ ընթացակարգեր ստեղծվեն դրա որեւիցե մասնակցի անպարկեշտ վարքագծի դեմ բողոք ներկայացնելու համար:
Փաստաթղթում նշվում Է, որ սեռական ոտնձգությունների վերաբերյալ բոլոր հայտարարությունները պետք Է ընդունվեն «ուշադրությամբ եւ կարեկցանքով», թեեւ «հարկ Է հիշել, որ նման հաղորդագրություններն անպայմանորեն չեն վկայում մեղքի առկայության մասին», քանի որ նմանօրինակ բոլոր տեղեկությունները հետաքննություն են պահանջում: Այսպիսով, «Հրաշք կինը 2» կինոնկարի ստեղծողները, որն Էկրան Է բարձրանալու 2019 թվականին, փաստաթղթում նշված նորմերին համապատասխանելու պարտավորություն են ստանձնել:
Ռեժիսոր Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» ֆիլմի առաջին մասը՝ գլխավոր դերում Գալ Գադոթի մասնակցությամբ, ներկայացվել Է 2017 թվականին: Կինոնկարն ստացել Է կինոքննադատների դրական արձագանքները եւ ստեղծողներին ավելի քան 100 մլն դոլար Է բերել ցուցադրության առաջին հանգստյան օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
© 2009 ARMENPRESS.am