Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամը ավելի քան 600 հազար եվրո կհատկացնի հատուկ պահպանվող տարածքներին

15:50, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամը նախատեսում է ավելի քան 600 հազար եվրո ֆինանսավորում հատկացնել հատուկ պահպանվող տարածքների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը։

«2018 թվականի ծրագրերն առայժմ քննարկվում են, սակայն այս պահի դրությամբ մոտ 600 հազար եվրո գումար է հաստատված։ Ամենայն հավանականությամբ, թիվը կավելանա, երբ վերջնական պարզ կլինեն  ծրագրերը։ Հատուկ պահպանվող տարածքներում ընթացիկ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ մենք ֆինանսավորելու ենք՝ աշխատավարձի հավելավճար, բենզին, կոմունալ ծախսեր և այլն։ 2010-2017թթ-ին մեր հիմնադրամը 25 ավտոմեքենա է գնել այս տարածքների համար, ինչպես նաև մեկ միկրոավտոբուս և մեկ տրակտոր»,- նշեց Վերմիշյանը և հավելեց, որ իրենք իրականացնում են նաև զարգացման որոշակի ծրագրեր։

2017 թվականին «Խոսրովի անտառ արգելոց»-ում հիմնադրամը սկսել է ջերմոցի կառուցում, որը շուտով կավարտվի, ֆինանսավորել է «Դիլիջան ազգային պարկում» տրանսկովկասյան արահետի կառուցումը։

2009 թվականին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հատ՝ ի դեմ ՀՀ բնապահպանության նախարարության, շրջանակային համաձայնագիր է կնքել։ Հիմնադրամը ստեղծված է տարածաշրջանի ԲՀՊՏ-ների  ֆինանսավորման համար։ 


© 2009 ARMENPRESS.am