ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել

15:32, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխություն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխության հարց, որովհետև Ալան Միլը, ով Սոցիալիստների խմբից Հայաստանի հարցով համազեկուցողն էր, այլևս վեհաժողովի կազմում չէ, քանի որ անգլիական խորհրդարանում դադարել են նրա լիազորությունները»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ Սոցիալիստների խմբի անունից Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինան ներկայացնող Յուլիա Լովոչկինան:

 


© 2009 ARMENPRESS.am