Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին
14:40, 23 Հունվար, 2018Հետազոտությանը մասնակցել են տղամարդիկ, որոնք օրական 225 գրամ շաքար են գործածել երկու շաբաթվա ընթացքում: Գիտափորձի սկզբում եւ վերջում բժիշկները կամավորների մոտ չափել են ոտքերի արյան մատակարարման մակարդակը:
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ վերջույթներում արյան ստացումը 17 տոկոսով նվազել Է: Ըստ որում սննդագետները համոզված են, որ արյան անբավարար առհոսքից նաեւ տուժում են կարեւոր ներքին օրգանները՝ ինչպես ուղեղը եւ սիրտը: Բժիշկներն ընդգծում են, որ չափազանց կարեւոր Է հետեւել, թե մարդն ինչ Է ուտում եւ խմում: «Ժամանակ առ ժամանակ կես լիտր կոլան ձեզ ոչ մի վնաս Էլ չի հասցնի, եթե դուք առողջ սնունդ եք գործածում եւ հավասարակշռված սննդակարգ ունեք»,- ասում Է հետազոտության համահեղինակ Յուլվա Հելսթենը:
«Սակայն, եթե դուք չարաշահեք շաքարը, ինչպես մեր փորձարկվողները, 14 օրվա ընթացքում ձեր արյան շրջանառությունը կհամապատասխանի այն բանին, ինչ մենք տեսնում ենք 65-ից բարձր տարիքի որոշ տղամարդկանց մոտ»,- ընդգծել Է պրոֆեսորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am