ԱՄՆ-ում մահացել Է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին

12:19, 23 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 106-րդ տարում վախճանվել Է Հոլիվուդի ամենատարեց դերասանունհին՝ Քոննի Սոյերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline հրատարակությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Սոյերը վախճանվել Է հունվարի 23-ին Կալիֆոռնիայի նահանգի Վուդլենդ Հիլզում գտնվող իր տանը: Թե ինչն Է եղել դերասանուհու մահվան պատճառը, չի նշվում:

Դերասանուհին Հոլիվուդի ամենատարեց աշխատող դերասանուհին Էր: Նա շարունակում Էր աշխատել մինչեւ 2017 թվականի վերջը: Դերասանուհու հաշվին կան ավելի քան 140 ֆիլմեր եւ սերիալներ: Սոյերը նկարահանվել Է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսք են «Բթամիտը եւ Էլ ավելի բթամիտը», «Անանասյան Էքսպրես» եւ «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am