Ավտոպատահար Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցների խաչմերուկում. առաջացել է վառելիքի արտահոսք

21:43, 22 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցների խաչմերուկում հունվարի 22-ին՝ ժամը 16:30-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, բախվել են Nissan Qashqai մակնիշի 01 TA 088 (վարորդ՝ Դ. Թ.), Mercedes E մակնիշի 05 AT 077 (վարորդ՝ Ա. Տ.), Lada 21010 մակնիշի 35 ML 635 (վարորդ՝  Վ. Հ.) և ՎԱԶ 2107 մակնիշի 27 SO 397 (վարորդ՝ Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան: ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am