Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:27, 22 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 22-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am