Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ նախագական ընտրություններին

18:07, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայաստանյան դիտորդական առաքելությունը ՌԴ կգործուղվի 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը:

Առաքելության կազմում են ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ս. Եղիազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար Թ. Հովնանյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը:  


© 2009 ARMENPRESS.am