18-ամյա Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի նոր չեմպիոնն է

17:56, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնության չեմպիոնը 18-ամյա Հայկ Մարտիրոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին տուրը որոշիչ էր չեմպիոնի տիտղոսի համար: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը վիճարկում էին երկրի չեմպիոնի տիտղոսը: Հայկը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի ստիպեց Հովհաննիսյանին անձնատուր լինել: 10 հնարավորից հավաքելով 7 միավոր` Հայկ Մարտիրոսյանy դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ եռյակի վերջում` Արման Փաշիկյանը:

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Ծնունդով արտաշատցի գրոսմայստերը աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն է (2016 թվական): Հայկը շախմատ խաղալ սկսել է 5 տարեկանից:

 


© 2009 ARMENPRESS.am