Լրագրողուհին բուռն հրճվանքից սկսել Է ցատկոտել Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո

13:18, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը չափազանց հուզականորեն Է արձագանքել հանրահռչակ պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի հետ կայացած հարցազրույցին: Տեսագրությունը հրապարակված Է WGN News-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կադրերում, որոնք նկարահանվել են արտիստի հետ հարցազրույցից անմիջապես հետո, լրագրողուհին, համոզված լինելով որ ուղիղ եթերն ավարտվել Է, ցուցադրում Է կուռքի հետ զրույցից հրճվանքը եւ նույնիսկ սկսում Է ցատկոտել: Նա չի կասկածում, որ ստուդիայում իրեն հիանալի լսում են թե՛ երգիչը, թե՛ հաղորդավարները:

Ռիկի Մարտինը Livin’ la Vida Loca կուլտային թրեքի հեղինակն Է, որը երաժշտին դարձրեց աշխարհի ամենահանրաճանաչ իսպանալեզու երգիչներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am