Հրշեջները մարել են Մոսկովյան փողոցում բռնկված հրդեհը

11:55, 21 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 21-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող գրասենյակային տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գրասենյակում այրվել են կենցաղային իրեր և էլեկտրական լարեր՝ մոտ 5 գմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:41-ին:

 


© 2009 ARMENPRESS.am