Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է

10:54, 21 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արդեն Լոնդոնում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sky sport-ի լրագրող Բրայան Սվենսոն Լոնդոնի հյուրանոցներից մեկում տեսել է Մխիթարյանին, իր գործակալ Ռայոլային և Մխիթարյանի քրոջը՝ Մոնիկային: ՀԱյ կիսապաշտպանը ժպտացել է ի պատասխան «Արսենալ» տեղափոխվելու հարցին:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

 


© 2009 ARMENPRESS.am