Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ

20:39, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել  «Արսենալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում: Ըստ լրագրողի՝ Մխիթարյանի գործակալ Ռայոլան վերջին մանրուքներն է քննարկել «զինագործների» հետ և հայ կիսապաշտպանը հունվարի 21-ին բուժզննում կանցնի Լոնդոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:


© 2009 ARMENPRESS.am