Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 2018-ի նոյեմբեր

16:15, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, 2018թ-ի հունվարի 20-ից մինչև 2018թ-ի նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղքապետարանից, որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա ծռեր ճանապարհահատվածով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղքապետարանը հայցում է քաղքացիների ներողամտությունը:


© 2009 ARMENPRESS.am