«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է «Արցախ»-ին

15:06, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ն ընկերական խաղում պարտվեց «Արցախ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի բարձրագույն խմբի նախապատրաստական շրջանից առաջ «Փյունիկ»-ն ընկերական խաղում 1:2 հաշվով զիջեց «Արցախ»-ին: «Արցախ»-ի կազմում աչքի ընկան Դավիթ Ասատրյանը և Նարեկ Գյոզալյանը:

Հաջորդ խաղը «Արցախ»-ը կանցկացնի «Ալաշկերտ»-ի հետ հունվարի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am