Ազատ ոճային ըմբիշները ծաղկաձորյան հավաքի են

13:43, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսեցին պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն: Նրանք այս պահին իրենց ակումբներում են:

Հավաքի ավարտից հետո ազգային եւ երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ եւ 92 կգ:

 


© 2009 ARMENPRESS.am