Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր

12:43, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին` սիրիական Աֆրին քաղաքի մոտակայքում, քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական  ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի միջև բախում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Բախման հետևանքով սպանվել է թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի 4 զինվոր:

Քրդական ինքնապաշտպանական ուժերի շրջանում գրանցված զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություն չի հայտնվում: 

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ Նուրեթթին Ջանիքլին հայարարել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքաի մոտ քրդերի դեմ ուղղված գործողություններն սկսել են: Իր հերթին քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, Թուրքիայի տարածքից Սիրիայի քրդերի դիրքերին ուղղված ուժեղ հրետակոծության մասին:

Թուրքիայի ԶՈՒ-ն հունվարի 14-ից սկսել է  հրետակոծել Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը: 

Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում: Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»:

 


© 2009 ARMENPRESS.am