Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ

12:02, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մայրաքաղաք Անկարայից  դեպի Բուրսա զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ զոհվել է, 42-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


© 2009 ARMENPRESS.am