Գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած

11:41, 20 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խմբերը: 

Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում. Գազալցակայանի աշխատակից՝ 1986 թ. ծնված Է. Կ.-ը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Պայթունից վնասվել են մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի 4936S պետհամարանիշի (վարորդ՝ 1954 թ. ծնված Լ. Գ.) և «Opel Astra J» մակնիշի 35 FN 156 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ն.) ավտոմեքենաները: 

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշի ավտոմեքենան, տանիքից իջեցրել գազի բալոնը և սահմանազատել տարածքը:

 


© 2009 ARMENPRESS.am