Պելեն հոսպիտալացվել է օրգանիզմի հյուծվածության պատճառով

21:41, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է օրգանիզմի հյուծվածության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Eurosport-ը, ֆուտբոլի 77-ամյա արքան պետք է մեկներ Լոնդոն մասնակցելու Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի անդամների հետ, սակայն չեղյալ է համարել այցը` վատառողջ լինելու պատճառով:

Նշվում է, որ Պելեն ուշագնաց է եղել, ինչից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտությամբ պարզվել է, որ ուշագնաց լինելու պատճառն օրգանիզմի հյուծվածությունն է:

Պելեն շարունակում է մնալ  բժիշկների հսկողության ներքո: 


© 2009 ARMENPRESS.am