Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին

21:13, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գրեթե ավարտված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին: Պարբերականի տվյալներով Հենրիխ Մխիթարյանը խաղընկերներին հրաժեշտ տալու պահին չի կարողացել զսպել արցունքները:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն «Արսենալ» ներառված է Լոնդոնը ներկայացնող թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքում:


© 2009 ARMENPRESS.am