Մեկ օրում բացահայտվել է գողության 14 և խարդախության 9 դեպք

20:51, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպքից բացահայտվել է 1-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 14, խարդախության 9, խուլիգանության 2 դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


© 2009 ARMENPRESS.am