Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան

18:18, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դատավոր Վահագն Մելիքյանը գործն ընդունել է վարույթ:

Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 30-ին  Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության, քաշքշուկի և ծեծկռտուքի ընթացքում հանկարծակի ուշագնաց լինելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված սուր կորոնար անբավարարության, աթերոսկլերոզի, կորոնարոկարդիոսկլերոզի և հետինֆակտային խոշոր օջախային կարդիսկլերոզի հետևանքով մահացած Ա. Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրելով Դ. Առաքելյանին, վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և ժ. 19.30-ի սահմաններում սպանելու նպատակով իրեն պատկանող «FABARM» մոդելի  12 տրամաչափի մեկ փողանի բազմալիցքավորվող ողորկափող որսորդական հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Դ. Առաքելյանի գլխի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(սպանություն):

Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 30-ին  «Միրաժ » կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.  Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության հանգամանքներին պարզաբանումներ տալու նպատակով վիճաբանելով է Դ. Առաքելյանի հետ, բազմաթիվ անգամ ձեռքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, ժ.19.30-ի սահմաններում տեղեկանալով հոր՝ Ա. Հովհաննիսյանի մահվան մասին և ենթադրելով, որ վերջինս մահացել է Դ. Առաքելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով, ծեծելու եղանակով վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Մամիկոն Հովհանիսյանին մեղադրանք է առաջադրվել 118 հոդվածով (ծեծ):

2017 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում,  Սևանի  լողափերից  մեկում  տեղի էր ունեցել ծեծկռտուքորին մասնակցություն են ունեցել 1957թծնված  տղամարդ, 28-ամյա երիտասարդորից հետո՝ ժամը 19:15-ին, Գեղարքունիքի  մարզի  բնակիչը՝  ծնված 1957թ.՝ մահացած վիճակումտեղափոխվել էր «Սևան»  բժշկական կենտրոնՁերբակալվել էր մահացած տղամարդու որդինքանի որ նա նույն օրը ժամը 19:00-ի սահմաններումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ  կմ  հատվածում կրակոցներ էր արձակել որի  հետևանքով  Արարատի  մարզի  բնակիչը՝  ծնված   1989թ.,  ձախ  քունքային  շրջանում  ստացած  հրազենային  վնասվածքից  մահացել էԴեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով:


© 2009 ARMENPRESS.am