10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

18:05, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում հունվարի 19-ին 10 օրական երեխա է մահացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով` երեխան մահացել է տանը:

Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


© 2009 ARMENPRESS.am