Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն Է դարձել ԱՄՆ-ի նախագահների շարքում

17:53, 19 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին տարվա գործունեությանը հավանություն Է տալիս ամերիկացիների միայն 39 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով The Wall Street Journal-ի հետ համատեղ անցկացված հարցմանը:

Թրամփի գործունեությանը հավանություն չի տալիս հարցվածների 57 տոկոսը, այդ թվում՝ 51 տոկոսը հայտարարել Է կտրականապես հավանություն չտալու մասին: Այս գնահատականը ամենացածրն Է դարձել ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում, նշում Է հեռուստաալիքը:

Հարցումն անցկացվել Է հունվարի 13-17-ին: Դրան մասնակցել Է 900 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am