Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը

15:28, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել Է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը: Դատավճիռն ի կատար Է ածվել Մեշհեդի բանտում, քաղաք, որը գտնվում Է Թեհրանից մոտավորապես 900 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում:

Այնուհետեւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Դատապարտյալը 34 տարեկան Է: 2011 թվականին նրան ձերբակալել Էին ոչխար, ոսկերչական իրեր եւ փոխադրամիջոցներ գողանալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am