Քաղաքագետը Արմեն Սարգսյանին փորձառու եւ ունակ քաղաքական գործիչ է համարում

15:18, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն բավական փորձառու է եւ ունակ է կատարելու իր առջեւ դրված ներկայացուցչական պարտականությունները: «Ընտրվել է մարդ, ով բավական երկար փորձ ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով` ապրիլից Հայաստանում քաղաքական ակտիվությունը ոչ թե կմարի, այլ առավել կակտիվանա: Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը՝ քաղաքագետը թվարկեց մի քանի երկրներ, որտեղ այդ փորձը հաջողությամբ չի պսակվել: «Այդ երկրների թվում Մոլդովան եւ Ղրղզստանն են, որտեղ գործընթացը չհաջողված արդյունք է ունեցել»,-հավելեց նա:

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

© 2009 ARMENPRESS.am