Ավստրալիայում դրոնը փրկել Է երկու խեղդվող դեռահասների

11:44, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրոնն օգնել Է փրկելու երկու ավստրալացիների, որոնց հոսանքը քշել-տարել Էր բաց ծով, հաղորդվում Է Surf Life Saving կազմակերպության կայքում: Համապատասխան տեսանյութը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ փրկարարները պատրաստվում Էին փորձարկումներ անցկացնել շնաձկների կողմից գրոհների թվի նվազեցման պետական ծրագրի շրջանակներում, երբ նրանք ազդանշան են ստացել երկու սերֆինգիստների փրկելու անհրաժեշտության մասին, որոնց հոսանքը քշել-տարել Է բաց օվկիանոս: Փրկարարներն անհապաղ դրոնին են ամրացրել փրկման միջոցներ եւ թռչող ապարատն ուղարկել միջադեպի վայր: Ամբողջ գործընթացը նկարահանվել Է դրոնին ամրացված խցիկով: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է անօդաչուն խեղդվողներին նետում հատուկ լաստը, որի միջոցով դեռահասները կարողացել են հասնել ափ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am