Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:12, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մարալիկ – Լանջիկ, Արթիկ – Ալագյազ, Արագածի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում գետնաբուք է:

Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի ճանապարհներին, Աբովյան – Չայնի ոլորաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 


© 2009 ARMENPRESS.am