Ռիո դե Ժանեյրոյում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել 15 մարդու

10:00, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել Կոպակաբանա լողափին զբոսնող մարդկանց: Տուժել Է առնվազն 15 հոգի, այդ թվում՝ չորս երեխա եւ մեկ նորածին, որն ավելի ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Globo բրազիլական հեռուստաալիքը: Տուժածներից ութին պատահարի վայրից տեղափոխել են հիվանդանոցներ:

Վարորդին բռնել են: Նա 41-ամյա Անտոնիո դե Ալմեյդա Անակիմն Է, որը պնդում Է, թե ընկնավորության նոպա Է ունեցել, բայց ոստիկանությունը դեռ պետք Է պարզի պատահածի բոլոր հանգամանքները: Մինչեւ կարգի պահապանների ժամանումը, անցորդները փորձել են հաշվեհարդար տեսնել տղամարդու հետ, բայց իրավապահ մարմինների աշխատակիցները խանգարել են նրանց:


© 2009 ARMENPRESS.am