Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

22:52, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի առաջնությունը: Բացարձակ առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանն այս տուրում կիսեց միավորը Արման Փաշիկյանի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Մանուէլ Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան զույգը: Հաղթանակներ տոնեցին Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա ունի 5,5 միավոր: 4,5 միավոր ունի Հայկ Մատիրոսյանը: 4 միավորով երրորդ տեղում է Արման Փաշիկյանը:

 

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի


© 2009 ARMENPRESS.am