Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները բացահայտվել են հեռախոսային համարների վերծանումով 

21:59, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի դատախազության ուշադրության կենտրոնում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ հանցագործությունները: Մարզում 2017 թվականին  այդպիսի հանացագործության 22 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 35 դեպքի դիմաց:

«Այս դեպքերից 4-ը դեռևս չեն բացահայտվել` նրանցից երկուսը գտնվում են նախաքննության փուլում, իսկ մյուս երկուսը կասեցման փուլում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

 Նրա խոսքով` ժամանակից տեխնոլոգիաների զարգացումով պայմանավորված՝ հանցագործները սկսել են կիրառել նոր սխեմաներ:

«Այսպիսի գործերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հիմնականում դրանց բացահայտումը իրականացվում է հեռախոսային համարների վերծանումով: Հանցագործը թմրանյութը պահում է կոնկրետ տարածքում և հեռախոսային կապի միջոցով գնորդին տեղեկացնում է իր հաշվեհամարը, որից հետո գնորդը վճարահաշվարկային տերմինալների միջոցով կատարում է վճարումը: Այնուհետև այլ հեռախոսահամարով զանգահարում են գնորդին և փոխանցում թմրանյութի գտնվելու վայրը»,- նշեց Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am