Օբամեյանգն «Արսենալ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը

21:58, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը 3,5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ թվիթերյան իր միկրոբլոգում: Նշվում է, որ Օբամեյանգը Լոնդոնում տարեկան կվաստակի 8,8 մլն ֆունտ ստեռլինգ:

Գաբոնցի հարձակվողի համար «Բորուսիա»-ն ցանկանում է 53 մլն ֆունտ: «Արսենալ»-ի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն հնարավոր է ներառվի Օբամեյանգի տրանսֆերում:   


© 2009 ARMENPRESS.am