ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է

20:02, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխվստահությունը միջուկային և այլ հարցերի շուրջ նվազում է:

«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջուկային և այլ հարցերի շուրջ փոխվստահությունը շարունակում է նվազել: Ռազմավարական զինատեսակները կրճատելու կարևոր քայլերը, որոնք ընդունվել են սառը պատերազմի ժամանակ և դրանից հետո, գտնվում են սպառնալիքի տակ: Պայմանագրի ժամկետը լրանալու է 2021 թվականին, այսօր չի երևում ցանկություն աշխատելու նոր համաձայնագրի շուրջ, որն ուղղված կլինի միջուկային արսենալի կրճատմանը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:    


© 2009 ARMENPRESS.am