Սարուխան գյուղում տան և անասնագոմի տանիքներ են այրվել

19:52, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 18-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի  Բաբաջանյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:20-ին:

Պարզվել է, որ այրվել է տան տանիքը ամբողջությամբ՝ մոտ 156 քմ, անասնագոմի տանիքը մոտ 48 քմ և հարակից անասնագոմի տանիքը ՝ մասնակի, մոտ 12 քմ:


© 2009 ARMENPRESS.am